News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին եւ պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին, կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին՝ վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Միրոյին եւ ռազմածովային ուժերի կապիտան Պաչիֆիչին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել աշխատանքային գործունեության մեջ:

Փոխադարձ շնորհավորանքներ ուղղելով Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ իտալացի գործընկերները կարեւորել են Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում իրականացվող ակտիվ համագործակցությունը, Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելությունը եւ ընդգծել փոխգործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ