News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները փոխգործակցությունը, հնարավոր է շարունակեն արդեն հաջորդ շաբաթ: Նրանք կքննարկեն հարցեր, որոնք չեն ներառվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հունիսի 12-ի հանդիպման հայտարարության մեջ: Այս մասին չորեքշաբթի Սեուլում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է  Reuters գործակալությանը:

Ըստ նրա, փոխգործակցությունը կշարունակվի  «հաջորդ շաբաթ կամ մոտավորապես այդ ընթացքում»:

Ընդհանուր առմամբ նա նշել է, որ ԱՄՆ-ն հետագա 2.5 տարում ակնկալում է ԿԺԴՀ-ի զինաթափումը: Ընդ որում Փհենյանում հասկանում են, որ մանրակրկիտ ստուգում կպահանջվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ