News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները շատ հետաքրքիր են, սակայն դրանց գնահատման համար անհրաժեշտ է գործընթացները խորապես հասկանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ իրավիճակն անհրաժեշտ է դիտարկել 3 հարթությունում՝ իրավական, պետականաշինության եւ ներքաղաքական ոլորտներ, պայքարի մարտավարություն եւ ռազմավարություն: «Իրավական տեսանկյունից իրադարձությունները հաստատում են, որ Արցախը կայացած պետություն է, որտեղ երաշխավորված են քաղաքացիների խոսքի եւ ընտրության ազատության իրավունքները: Չնայած թվաքանակին՝ մի քանի տասնյակ կամ նույնիսկ մեկ մարդ, կարող են բողոքի ցույցեր կազմակերպել, պահանջել նախագահի հրաժարական: Հարցը ցուցարարների թիվը չէ: Բոլոր ցույցերը կարգավորելի են, եթե դրանք, բնականաբար, անցնում են օրենքի շրջանակում: Արցախում ժողովրդավարական ինստիտուտները լիակատար աշխատում են»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Պետականաշինության տեսանկյունից իրադարձությունները ցուցադրում են օրենքի գերակայությունը, շարունակեց Դավիթ Բաբայանը: «Ոչ ոք իրեն օրենքից վեր դասել չի կարող: Բոլորը պետք է օրենքը հարգեն: Սա պետության ուժն է: Իսկ Արցախն ամբողջ հայության հպարտությունն է»,- նշեց նա:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական պայքարին, մարտավարությանն ու ռազմավարությանը, ապա ակնհայտ է, որ ուժեր կան, որոնք չեն կարողանում համբերել մինչեւ 2020 թվականը: Ոմանք փորձում են իրավիճակը տատանել: Հարցը բուն պահանջները չեն, այլ այն, թե ինչու են բարձրաձայնվում հիմա: Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի քանի օր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ մտադիր չէ 2020 թվականին առաջադրվել: Սկզբունքորեն այլ կերպ չէր էլ կարող լինել: Սակայն սա որոշակի ուժերի ոտքերի տակի հողը սասանում է: Նրանց ամբողջ պայքարը կառուցվում է գործող իշխանությունների քննադատության վրա: Ղարաբաղի ժողովուրդը շատ բան կարող է  ներել, սակայն չի ների օրենքի խախտումը եւ անարդարությունը: Եթե խախտում չկա, ապա այս ուժերը բողոքարկելու բան էլ չունեն, բացակայում է նախադրյալը, որ քաղաքական դիվիդենտներ վաստակեն: Սա գիտակցելով՝ նրանք փորձում են հիմա պահանջներ ներկայացնել»,- նշեց Դավիթ Բաբայանը: Նա, միաժամանակ, շեշտեց, որ Արցախի ժողովուրդը քաղաքական բարձր ինքնագիտակցություն ունի եւ չի դիմի իրավիճակի շահարկումների ու տատանման:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի պատճառը ԱԱԾ աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպն էր: Ինչպես պնդում են լավատեղյակ մարմինները, միջադեպը կենցաղային բնույթ է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ