Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր հունիսի 14-ին Սասնա ծռերի անդամ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջ նորդեց փոխել նրա խափանման միջոցը: Պաշտպանը միջնորդության հիմք ներկայացրեց այն, որ Ա րթուր Մելքոնյանը ունի լուրջ առողջական խնդիրներ եւ խնամքին են 3 անիափահաս երեխաներ, որոնք մոր թոշակով են ապրում:
Բոլոր պաշտպաններն ու ամբաստանյալները միացան միջնորդությանը: Արթուր Մելքոնյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանից խնդրեց բավարարել միջնորդությունը եւ խոստացավ, որ պատշաճ կներկայանա դատական նիստերին: Դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի քիչ անց:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: