News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Կարեւորելով շրջկենտրոնի եւ շրջակա համայնքների բնակչության առողջապահական հարցերի լուծման համար հիվանդանոցի նոր շենքի կառուցումը՝ պետնախարարը քաղաքաշինության նախարարին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ավարտել շինաշխատանքները:

Այնուհետեւ Գ. Մարտիրոսյանը այցելել է շրջանի հարավային թեւի՝ վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասված հացահատիկային մշակաբույսերի դաշտեր եւ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքում մշակվող տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Անդրադառնալով մոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը՝ պետնախարարը հորդորել է շարունակել աշխատանքները նոր թափով։

Իշխանաձորում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի եւ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը: Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին եւ շեշտել, որ ծրագիրը շարունակական է լինելու: Նրա խոսքերով՝ հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու:

Պետնախարարը ծանոթացել է նաեւ համայնքում կառուցվող թռչնաբուծական ֆերմայի աշխատանքներին, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով եւ ստեղծվելիք նոր աշխատատեղերով:

Այցի շրջանակում Գ. Մարտիրոսյանը եղել է Իշխանաձորի միջնակարգ դպրոցում, հանդիպել ավարտական քննության մասնակից աշակերտներին եւ հորդորել ապագա մասնագիտությունների ընտրության հարցում գիտակցված որոշում կայացնել:

Իշխանաձորում պետական նախարարը նաեւ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Անդրադառնալով կարկտահարության հետեւանքով տուժած հողօգտագործողների խնդրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում հաշվի կառնվեն նաեւ հողօգտագործողների կարծիքները, եւ որոշում կկայացվի պետական աջակցության ձեւի ու չափի մասին: Պետնախարարը հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվող շինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել շրջանի համայնքներում իրականացվող գյուղատնտեսական եւ քաղաքաշինական այլ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղեւորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Գ. Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է վերաբնակիչների համար տեղադրված ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին եւ խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չի լինելու:

Հադրութի շրջանում Գ. Մարտիրոսյանը այցելել է նաեւ հացահատիկային մշակաբույսերի ընդունման համար կառուցվող պահեստ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ