News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆերմերների եւ մատակարարների միջեւ առկա խնդիրները դեռ լուծված չեն: Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ ՀրաչԲերբերյանը՝ մեկնաբանելով գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը:

Նրա կարծիքով՝ այս ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, որոնք ինչ-ինչ պատճառներով անգամ չեն էլ սկսել իրականացվել: «Կարելի է վստահությամբ ասել, որ մենք գյուղատնտեսությունը հետ են գցել եւս մեկ տարով: Գյուղատնտեսության ներկայիս նախարարությունը չի կարողանում իրականացնել այդ բարեփոխումները »,- դժգոհեց Բերբերյանը:

Ընդ որում, նա նշեց, որ կառավարությունը ճիշտ է վարվել,  առաջարկել է մարել գյուղացիների վարկերը, սակայն այժմ ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, իսկ գյուղատնտեսության նախարարությունում չկա մարդ, ով կարող է դրանց իրականացման համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: ՀԿ-ի ղեկավարը գտնում է, որ նախարարությունում պետք է աշխատեն մարդիկ, որոնք համապատասխան մասնագիտական հմտություններ ունեն, իսկ այդպիսի գիտելիքներ, ըստ նրա, չունի անգամ գյուղատնտեսության նախարարը:

Խոսելով հանրապետությունում ծիրանի աճեցման եւ վաճառքի հետ կապված իրավիճակի մասին՝ նա մտահոգություն հայտնեց. «Այս տարի արտահանվել է 11 հազար տոննա ծիրան: Անցյալ տարի արտահանումը սկսվել էր հունիսի 10-ին, իսկ այս տարի՝ մայիսի 25-ին, եւ կարծում եմ, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կկրճատվի 40 տոկոսվ: Դրա պատճառը հենց արտահանման սխալ կազմակերպումն է»,- բացատրեց Հրաչյա Բերբերյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը զարգանալու փոխարեն աստիճանաբար սկսել է հետ գլորվել: Այս խնդիրը լուծելու համար հասարակական կազմակերպության ղեկավարը առաջարկեց, որպեսզի մայրաքաղաքային իշխանությունները քաղաքացիներին թույլատրեն «բակային շուկաներ» բացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության...
Դոլարն ու եվրոն թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՀԿԵ–ում իրականացված գործողությունները գաղտնիության շրջանակներում են. ՊԵԿ նախագահ
Դիմակավորված անձինք սպասել են դրսում՝ իրենց մեքենաների մեջ...
ՊԵԿ–ը 7 ամսում հավաքագրել է այնքան ավել գումար, որքան նախատեսված էր հավաքագրել ողջ տարվա ընթացքում. Անանյան
Տեռորի խնդիր չկա, մենք իրականացնում ենք մեր գործառույթները ...
Կառավարությունը հավելյալ 408 մլն հատկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման համար
2018թ. պետական բյուջեով ԱԳՆ–ին արդեն հատկացվել է 1 մլրդ 438 մլն354.5 հազար դրամ...
ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի եւ Իրանի դեմ կարող են նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար. տնտեսագետ
«Տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն մերձեցման եւ համագործակցության ավելի ռացիոնալ եւ արդյունավետ ուղիներ փնտրեն...
Partner news