News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեղեցիկը եւ արվեստը կարող են լինել ամեն ինչում, այդ թվում նաեւ՝ կենցաղում, աշխատանքում, անձնական օգտագործման իրերում եւ այլն: Հենց դա էլ մեզ մտադիր են ապացուցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիզայներները, որոնք մասնակցում են Երեւանում արդյունաբերական դիզայնի առաջին ցուցահանդեսին:

«Ժամանակակից դիզայնի իրադարձությունները» խորագրով ցուցահանդեսը կբացվի հունիսի 15-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ կառավարության շենքի 2-րդ մասնաշենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) եւ կտեւի մինչեւ հունիսի 24-ը: Այն կներկայացնի 18 դիզայներների աշխատանքները, որոնք մտադիր են մեկ համատեղ հարթակում կիսվել ժամանակակից դիզայնի իրենց տեսլականով: Ներկայացվելու է 40 դիզայներական արդյունաբերական ապրանք:

«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերական դիզայնի զարգացման ներուժը եւ մարդկանց, որոնք շահագրգռված են այս ուղղության զարգացմամբ: Ներկայումս մենք արդյունաբերական դիզայնի շատ մասնագետներ չունենք, որոնք համագործակցում են շինարարական ընկերությունների, գործարանների հետ: Ցուցահանդեսի կազմակերպիչները ձգտում են Հայաստանում դաշտ ստեղծել դիզայնի ընկալման եւ սպառման համար»,- հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ցուցահանդեսի համադրող Էմմա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի մասնակիցները շատ հետաքրքիր մարդիկ են, որոնք կարող են նոր ուղղություններ բացել մեզ համար արդյունաբերական դիզայնում եւ հաջողված ծրագրեր ունեն: Ցուցահանդեսին հրավիրվել են նաեւ դիզայներներ, որոնք ավելի վաղ ներկայացրել են իրենց աշխատանքները Փարիզում եւ Միլանում:

«Հայտնի հայ դիզայներների, ճարտարապետների եւ օտարերկրյա մասնագետների հանդիպման նպատակը դիզայնի իրական և արագ զարգացող միջազգային պլատֆորմի ստեղծումն է, երիտասարդ եւ իրենց լավ երաշխավորած մասնագետներին խթան հաղորդելը՝ Հայաստանում արդյունաբերական դիզայնի զարգացման համար: Մենք նաեւ դաշտ ենք ստեղծում դիզայներների, բիզնեսի ու արդյունաբերության միջեւ համագործակցության համար», - ասաց ցուցահանդեսի համադրողը:

Նա նաեւ հավելեց, որ ներկայացված աշխատանքները արտացոլում են ժամանակակից դիզայնի միտումները՝ տեխնոլոգիաներ եւ դիզայն, պարամետրիկ ձեւեր, դիզայն եւ արհեստներ, ժամանակակից դիզայնի միջոցով ավանդույթների վերադարձ, նյութի կրկնակի կամ նորարարական օգտագործում, կահույք-կոնստրուկտորներ եւ այլ դիզայներական առարկաներ եւ կոնցեպտներ: «Առարկաները ֆունկցիոնալ են, սակայն նախատեսված են ոչ միայն սպառման, այլեւ գեղագիտական եւ գեղարվեստական ընկալման համար», - եզրափակեց Էմմա Հարությունյանը:

Ցուցահանդեսի հովանավորն է Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ