News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իմ տեղակալին հարցաքննության են կանչել, իսկ ինձ հարցեր են ուղարկել գրավոր տեսքով, որոն ես պատասխանել եմ: Այս մասին հունիսի 15-ին ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Սա, ըստ նրա, սովորական գործընթաց է, ինչի մասին ինքը բազմիցս հայտարարել է: «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է իր գործառույթները, եւ ցանկացած անձ, ով որեւէ տեղեկատվություն ունի, կարող է հարցաքննության հրավիրվել: Պարզապես այս դեպքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը բավականին կարեւոր է եւ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Օրենքի առջեւ բոլորն են հավասար», - ասաց Անանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բազմամիլիոնանոց հանցավոր սխեմաներ էր բացահայտել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Հայտնի էր դարձել, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2018 թ. մայիսի 1-ը բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը 37.6 մլն դոլար կանխիկ գումար էր ստացել, որից 26.4 մլն-ը՝ Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծման, իսկ 11.2 միլիոնը՝ տնտեսվարող սուբյեկտներին մատուցած ծառայությունների համար: Ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրրջ 7 միլիոն դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ