News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետեւում Հայաստանի իրադարձություններին, եւ այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետեւում Հայաստանի իրադարձություններին, եւ այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլեւ նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- ասել է վարչապետը:

Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարեւորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել, քան երբեւէ Հայաստանի կողքին է՝ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ