News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է խոսել այն քաղաքականության մասին, որը ընդհանուր առմամբ վարում է Բաքուն, ու որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ մեկնաբանելով Բելառուսից Ադրբեջանի կողմից համազարկային կրակի «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի ձեռքբերումը, նաև շփման գծում ադրբեջանցի զինվորականնների ակտիվացումը։

Եվ այսպես, նրա խոսքով, եթե հաշվի առնենք այն ծախսերը, որոնք իրականացնում է Բաքուն ռազմական ոլորտում, ապա միայն դա արդեն իսկ վառ վկայություն է այն բանի, որ Ադրբեջանը հայտարարել է սպառազինությունների մրցավազք, ինչին Հայաստանն ու Ղարաբաղը ստիպված են արձագանքել ու հնարավորության դեպքում չեզոքացնել առաջացած սպառնալիքը՝ ապահովելով ռազմաքաղաքական հավասարակշռություն։

«Դա ընդհանուր առմամբ։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը դա անում։ Որովհետև  նա չի ցանկանում գնալ բանակցությունների ու չի ցանկանում լուծել ղարաբաղյան խնդիրը բանակցույթունների միջոցով ու ապավինում է ռազմական ուժին»,- պարզաբանել է Հարությունյանը։

Ընդ որում՝ նա նշել է, որ միլիտարիզացման ու հայկական կողմերի վրա ճնշումների միջոցով ռազմական գործողությունների վերսկսման մասին սպառնալիքներ արտահայտելով՝ Բաքուն փորձում է հաջողության հասնել ղարաբաղյան հարցի լուծման գործում։

Խոսելով Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» գործողության հեռահար շառավղով համազարկային կրակի հրթիռային համակարգերի մասին՝ Հարությունյանը շեշտել է, որ դա, որոշ չափով, բարձրացնում է Ադրբեջանի ընդհանուր ԶՈՒ ու հրթիռային- հրետանային զորքերի հզորությունը, քանի որ ցանկացած սպառազինություն ունի ազդեցություն՝  գործողությունների թե՛ մարտավարության, թե՛ ռազմավարության վրա։ Սակայն փորձագետի կարծիքով ամեն դեպքում դա պետք է գնահատել այն նպատակների տեսակետից, որոնք ունակ է լուծել սպառազինությունների տվյալ տեսակը։

Այսպես՝ եթե Բաքուն ծրագրում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսել, ապա դրա համար նա, այսպես թե այնպես, բոլոր անհրաժեշտ միջոցներն ունի, որոնք կարող են ԼՂՀ ամբողջ խորությամբ թիրախները խոցել:

«Դա ե՛ւ «Սմերչն» է, ե՛ւ ավելի հզոր համակարգը: Հեռահարությամբ այն փոքր է, բայց այդպիսի հեռավորության կարիք չկա, որովհետեւ, կրկնեմ, նրանք սպառազինություն ունեն, որը խոցում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ խորությամբ: Իսկ եթե Հայաստանի դեմ, ապա կրկին նրանք միջոցներ ունեն, որոնք տեղակայված են Նախիջեւանում եւ հասանելի են դարձնում Հայաստանի տարածքում բոլոր թիրախները»,- նշեց Հարությունյանը:

Սակայն սրանից ելնելով՝ ստացվում է, որ Բաքվի համար «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն պահանջված չէ, քանի որ ուժերի իրական հավասարակշռության վրա այս համակարգն ազդեցություն չունի, քանի որ նրանք արդեն համակարգեր ունեն, որոնք կարող են կատարել նույն խնդիրները, ինչ եւ «Պոլոնեզը»: Միաժամանակ, Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն նունպես համանման համակարգեր ունեն, եւ Ադրբեջանի կողմից այս համակարգերի կիրառման դեպքում Երեւանը եւ Ստեփանակերտն ի վիճակի են ի պատասխան խոցել Ադրբեջանի տարածքում գտնվող գործնականում բոլոր թիրախները, ներառյալ օբյեկտները, որոնք Բաքվի համար ռազմավարական եւ տնտեսական նշանակություն ունեն: Այնպես որ, ռազմական գործողությունների վերասկսումը միանգամայն կարող է խափանել Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը, ինչում Բաքուն ամենեւին շահագրգռված չէ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից արդեն հաստատել են երկիր 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ներ մատակարարելու տեղեկությունը, ըստ որում՝ համակարգերի թիվը չի նշվում: Ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ պայմանագրով նախատեսվում է 10 լրակազմի մատակարարում: Նաեւ հաղորդվում է, որ համակարգերն արդեն սպառազինություն են ընդունվել: Մինսկի եւ Բաքվի միջեւ կայանալիք գոծարքի մասին հայտնի էր դարձել այս տարվա ապրիլին: Բաքուն «Պոլոնեզները» դիտարկում է որպես պատասխան հայկական բանակի սպառազինության մեջ եղած «Իսկանդեր» ՕՏՀՀ-ների: Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը դրույք է կատարում այն միջոցների վրա, որոնք թույլ են տալիս խոցել հակառակորդի ռազմավարական կարեւորագույն օբյեկտները, եւ «Պոլոնեզի» գնումը մտնում է այս հայեցակարգի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ