News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը վերականգնել է օրենքը, որը մահացու հիվանդ մարդկանց թույլ է տալիս էվթանազիայի դիմել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Los Angeles Times պարբերականը: Այս օրենքը թույլ է տալիս հիվանդներին, որոնց կես տարվանից քիչ է մնացել ապրելու համար, մահաբեր դեղորայք ընդունել:

Ավելի վաղ՝ մայիսին, Ռիվերսայդ շրջանի Բարձրագույն դատարանի դատավոր Դանիել Օտոլիան վճռեց, որ օրենքը Սահմանադրությանը չի համապատասխանում: Պարբերականի փոխանցմամբ՝ այս որոշման պատճառը այն էր, որ օրենքն ընդունվել է առողջապահական հարցերի վերաբերյալ նիստին, ինչի հետ էվթանազիայի ակտը որեւէ կապ չունի:

«Այս որոշումը թեթեւացնում է որոշ կալիֆորնիացի հիվանդների, նրանց հարազատների եւ բժիշկների վիճակը», - հայտարարել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Քսավիեր Բեսերը, որի խոսքերը  մեջբերում է պարբերականը:

Օրենքին դեմ հանդես եկողները բողոքարկմամբ կարող են դիմել դատարան մինչեւ հուլիսի 2-ը, գրում է թերթը:
Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ էվթանազիան օրինականացվել է Վաշինգտոն, Օրեգո, Կալիֆորնիա, Վերմոնտ, Մոնտանա, Կոլորադո եւ Հավայի քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ