News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գնացեք ձեր փողերն այլ տեղ ծախսեք, չի ստացվելու, իմ կամքն անկոտրում է: Էջմիածնում իր հրաժարականը պահանջող ցուցարարներին դիմելով՝ հայտարարեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Նույն ժամանակ քաղաքի հրապարակում հավաքված իր կողմնակիցներին դիմելով էլ՝ Գրիգորյանն ասել է. «Հավատացնում եմ՝ իմ կամքն անկոտրում է: Մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ իրենց գումարը վերջանա եւ հասկանան, որ հոգեւոր մայրաքաղաքում այլ տարբերակով՝ փողոց կամ կրիմինալով հարց լուծել չի լինելու»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետի հրաժարականը պահանջողներն ավելի վաղ երթ են անցկացրել՝ հասնելով Էջմիածնի հրապարակ, որտեղ էլ ցույց էին անում Կարեն Գրիգորյանի աջակիցները:

Ընդդիմադիր ցուցարարները պարբերաբար վանկարկում են «Կարեն, հեռացի՛ր», «Ամո՛թ», ինչին Գրիգորյանը ժպտալով է արձագանքում:

Ավելի ուշ Կարեն Գրիգորյանը Facebook-ում ուղիղ եթերով էջմիածինցիներին կոչ արեց միանալ իրեն հրապարակում: «Սկսելու եմ հանրահավաքը, մնալու եմ շրջափակված այնքան ժամանակ, մինչեւ հաղթեմ: Ես իմ ժողովրդի կողքին եմ, եղել եմ, կամ, կլինեմ: Խնդրում եմ միանալ իմ կոչին եւ ապահովել ձեր կամքը, ձեր տված քվեն: Միացեք եւ պահեք ձեր քվեն»,- ասաց նա:

Նշենք, որ հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք կենդանի պատ են կազմել քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարների եւ նրա աջակիցների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ