News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մոսկվայի կենտրոնում՝ Գոստինի դվորի մոտ, տաքսին բախվել է մարդկանց ամբոխին: Նախնական տվյալներով, 7 մարդ է տուժել: Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը կորցրել է կառավարումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տաքսիի վրաերթի արդյունքում ութ մարդ վիրավորվել է: Յոթ տուժածները գտնվում են բավարար, մեկ կին` միջին ծանրության վիճակում: Նրանց թվում Մեքսիկայի 2 քաղաքացի կա: Դեսպանատունը հայտարարել է, որ նրանք ստացել են աննշան վնասվածքներ, «նրանց վիճակը նորմալ է»:

Գործակալության զրուցակիցի խոսքով, Իլյինկա փողոցի թիվ 4 տան տարածքում մեքենան բախվել է  ճանապարհային նշանին, որից հետո վրաերթի ենթարկել մարդկանց:

«Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մենք տեղեկացնում ենք, որ Մեքսիկայի երկու  քաղաքացիները թեթեւ  վնասվածքներ են ստացել, նրանց առողջական վիճակը կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:

Վարորդը ձերբակալվել է եւ ոստիկանության բաժին տարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ