News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է աբորտները՝ դրանք համեմատելով եվգենիկայի հետ, որը կիրառում էր նացիստական Գերմանիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անցած դարում ամբողջ աշխարհը ցնցվել էր նրանով, ինչ անում էին նացիստները, ռասսան մաքրելու համար։ Այսօր մենք նույն բանն ենք անում, բայց սպիտակ ձեռնոցով»,- հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իտալիայում Ընտանեկան ֆորումի ժամանակ։

Ֆորումի ժամանակ Հռոմի պապը նաև կոչ է արել երեխաներին ընդունել այնպիսին, ինչպիսին «Աստված  է նրանց տալիս մեզ»։

Այս պահին աբորտների արգելք են պահանջում տարբեր հավատքների գործիչներ, այդ հարցում հատկապես կոշտ է կաթոլիկ հոգևորականների դիրքորոշումը։ Եվրոպայի երկու պետություններում՝ Վատիկանում ու Մալթայում, աբորտներն ամբողջովին արգելված են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ