News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցանկացած քաղաքականություն, երբ նոր է իրականացվում արժանանում է ե΄ւ գովասանքի, ե΄ւ քննադատության: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով այն փաստին, որ որոշ վայրերում տեսախցիկներն ու արագաչափերը հանելուց հետո որոշ վարորդներ օգտվում են առիթից եւ խախտումներ են անում:

«Կան մարդիկ, որ կողմ են արագաչափերը հանելուն, մարդիկ էլ կան որ դժգոհում են դրա հանելուց, քանի որ վարորդներ կան, որոնք այդ վայրերում խախտումներ են կատարում: Սակայն այս փոփոխությունը դեռ նոր է եւ կարծում եմ ժամանակ պետք է անցնի։ Վիճակագրությունը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը սակայն հավելեց, որ վերջին 1 ամսվա վիճակագրությունը արդյունքում պարզ է դարձել, որ նախորդ տարվա հետ համեմատած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պակասել է, նաեւ զոհերի թիվն է պակասել 11-ով:

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ հիմնականում արագաչափերն ու տեսախցիկները հանել են բնակավայրերի ներսում եւ մինչեւ 60 կմ/ժ արագություն ունեցող վայրերում, սակայն դեռ վիճակագրություն չկա, թե այդ վայրերում ՃՏՊ-ները ավելացել, թե պակասել են:

ՃՈ պետի տեղակալը տեղեկացրեց, որ օրինախախտ վարորդների վերաբերյալ իրենք բողոքներ ստանում են, նաեւ այդ կապակցությամբ հասարակության ուշադրությունն է բարձրացել, ինչը ողջունելի է. «Ցանկացած խախտում այսօր չի ողջունվում հասարակության կողմից»:

Նշենք, որ վարորդները բողոքում են, որ այն վայրերում, որտեղ ՃՈ-ն  հանել է արագաչափերն ու տեսախցիկները, որոշ վարորդներ «օգտվում են առիթից» եւ խախտումներով են մեքենա վարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ