Հայաստանը գոհացուցիչ չի համարում Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցին Բելառուսի արձագանքը:
Նունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով Ադրբեջանին «Պոլոնեզ» կայանքների մատակարարման մասին հարցին, նշեց, որ հայկական կողմը Բելառուսին տարբեր մակարդակներով ազդանշաններ է հղել, տարվում է հրապարակային եւ ոչ հրապարակային աշխատանք: «Արձագանքը գոհացնող չէ»,- արձանագրեց Բալայանը: