News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզում ճեպընթաց գնացքների երթեւեկությունը կանգնեցվել է՝ կապված ուղեւորուհիներից մեկի երեխայի ծննդի հետ, հայտնել է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի А գծի ղեկավարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեխայի անսպասելի ծնունդի հետ կապված «Օբեր» կայարանում ընդհատվել է «Էտուալ» եւ «Նասյոն» կայարանների միջեւ երթեւեկությունը»,- նշված է երկաթուղագործների Twitter-ում:

Հաղորդվում է, որ երիտասարդ մայրիկը եւ երեխան իրենց նորմալ են զգում, իրադարձության վայր ժամանակ բժիշկները պատրաստվում են նրանց հիվանդանոց տեղափոխել:

Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կնոջը շնորհավորել է՝ փոքրիկին մաղթելով երկար եւ երջանիկ կյանք:

Արտասովոր միջադեպը քննարկման թեմա է դարձել նաեւ սոցցանցերում. օգտատերերն առաջարկում են նորածնին տրամադրել փարիզյան գնացքներով ցմահ անվճար երթեւեկելու իրավունք եւ նրան Օբեր անվանակոչել՝ ի պատիվ կայարանի, որը դարձել է նրա ծնվելու վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ