Սարատովի մարզի բնակիչը մեքենայի առեւանգման պատճառով ձերբակալման փորձի ժամանակ կծելով պոկել է ոստիկանի ակնաջի մի մասը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ըստ քննության՝ 28-ամյա տղամարդը հարբած վիճակում առեւանգել է տեղացի բնակչի մեքենան:
Հետապնդման արդյունքում Մարկովսկի շրջանում տղամարդուն կանգնեցրել են: Երբ նարան փորձել են ոստիկանական բաժին տանել, առեւանգողը հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա եւ կծելով պոկել նրա ականջի մի մասը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: