News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությամբ ուսումնասիրման առարկա են դառնալու բոլոր հանգամանքները, այդ թվում նաեւ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հնարավոր հանցակցության մասով: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք բացի Մանվել Գրիգորյանից այլ անձինք եւս քրեական հետապնդման են ենթարկվում, այդ թվում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արթուր Դավթյանն արձագանքեց, որ գործով անցնում են անուններ, որոնց մասին ինքը նշեց միջնորդությունը ներկայացնելիս, որոնք մասնակից են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու հանցակազմին: Նա տեղեկացրեց, որ այդ գործով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, մեկի նկատմամբ էլ կիրականցվի քրեական հետապնդում այսօր:

«Պարո՛ն Մարուքյան, քննության առարկա են դառնալու ձեր կողմից մատնանշվող հանգամանքները, նաև իմ կողմից տասնյակ հանգամանքներ: Ե՛վ ՊՆ-ի համապատասխան ներկայացուցիչների կողմից իրենց պարտականությունների հստակ կատարում կամ հնարավոր հանցակցությունը, և՛ համապատասխան ՀԿ-ի կանոնադրական նպատակներն ու դրանով պայմանավորված փոխգործակցությունը քննության պատշաճ առարկա կդառնան:  Առանց բացառության բոլոր հանգամանքերը դառնալու են քննության առարկա»,-ասաց գլխավոր դատախազը:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախպնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ