News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հանքարդյունաբերական ընկեությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային դիվերսիֆիկացված խումբը (GPM կամ Ընկերություն) մայիսի 22-ից հունիսի 19-ը Սոթքի հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար անվճար բուժզննում էր կազմակերպել:

Հայ-կանադական «Maple Leafs» բժշկական կլինիկայի հետ համագործակցությամբ «ԳեոՊրոՄայնինգը» Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներին, որտեղ ընկերությունն իրականացվում է հանքարդյունահանման աշխատանքները, հնարավորություն տվեց անվճար բուժզննում անցնել տեղի բուժամբուլատորիայում։

Ակցիայի շրջանակում բուժզննման հնարավորություն ստացան նաեւ հանքին մոտ գտնվող համայնքների բնակիչները։

Ընկերությունը մտադիր է դիտարկել նաեւ այն հնարավորությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, տրամադրվի դեղորայքային օգնություն:

«Հիվանդությունների դիագնոստիկայի անցկացման եւ խորհրդատվության տրամադրման շատ մեծ անհրաժեշտություն կար: Հունիսի 19-ից հետո մենք կամփոփենք հետազոտությունների արդյունքները, իսկ ապագայում նաեւ կհետեւենք այն հիվանդների բուժման ընթացքին, որոնց հետազոտությունների արդյունքները այս կամ այն չափով նորմայից շեղված են եղել: Ցանկանում եմ նշել նաեւ, որ Սոթքի հանքի աշխատանքի հետ կապված հիվանդություններ չեն հայտնաբերվել»,- նշեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ Գլխավոր էկոլոգ Անուշ Գեւորգյանը:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է: «ԳեոՊրոՄայնինգ»-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում եւ Հայաստանում: Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ»-ին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ) եւ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը եւ որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ