News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը չի ցանկանում գնահատել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը: Լրագրողների հետ զրույցում Մկրտչյանն ասաց՝ «տրաֆարետ հիմնավորումներ» էին: «Սովորական, տրաֆարետ հիմնավորումներ են՝ խուսափել քննությունից, ազդեցություն ունենալ քննության վրա եւ այլն»,- նշեց պաշտպանը:

Սակայն Մանվել Գրիգորյանը, փաստաբանի հավաստմամբ, քննության վրա ազդելու մտադրություն չունի. «Անգամ ստեղծվեց իրավիճակ, երբ լրացել էր ձերբակալության 72 ժամը, դատավորը պահանջեց, որ ուղեկցողները դուրս գան դատարանի դահլիճից: Ես բացատրեցի իրավական հետեւանքները, որ մենք կարող ենք անգամ դատարանից դուրս գալ: Բայց Գրիգորյանն ասաց՝ որեւէ տեղ չունեմ գնալու»:

Արսեն Մկրտչյանը, միաժամանակ, նշեց, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ հետագա կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ: Ինչ վերաբերում է կալանավորման որոշումը վիճարկելուն: Ասում է՝ հիմքերը բազմաթիվ էին. «Օրինակ բերեմ՝ ես ունեմ նույն հոդվածներով մեղադրվող վստահորդներ, որոնք գեներալ չեն, բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները նրանց մասին չեն խոսում, եւ նրանք ստորագրությամբ ազատության մեջ են հիմա»:

Պաշտպանը նաեւ կարծում է, որ որոշում կայացնելիս դատավորը հաշվի է առել հանրության տրամադրությունները:

«Անձամբ իմ վրա հանրային ճնշում զգում եմ, կարծում եմ՝ դատավորը նույնպես որոշում կայացնելիս դա հաշվի է առել: Իսկ Մանվել Գրիգորյանը լավ է տրամադրված: Ասում է՝ անկախ նրանից, թե ինձ ոնց են վերաբերվում, եթե կան ինչ-որ բաներ, որ պետք է պարզվեն, թող պարզվեն»,- նշեց Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) հունիսի 19-ի որոշմամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի եւ նրա նկատմամբ կալանք կիրառվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ