News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը Յոհանես Հանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանձնակատար Հանի բնորոշմամբ կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ:

Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը եւ վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումների գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց կառավարության ծրագրերը եւ գործունեությունը՝ ուղղված հետեւողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կարեւորելով գործընկերների հետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի։

Նախարար Մնացականյանը տեղեկացրեց կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ գերակայությունների հիման վրա ձեռնարկված քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի շահերի պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ արվեց հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին:

Նախարար Մնացականյանը եւ հանձնակատար Հանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների եւ դրանց ուղղությամբ մոտեցումների, գնահատականների եւ դիրքորոշումների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ցուցաբերած հետեւողական աջակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ