News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների պայմաններին եւ ազատ արձակման առաքելությանը:

Արջերի ազատ արձակման պահը բրիտանական լրատվամիջոցն անվանել է «փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց»: Նշենք, որ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն, պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երեւում:

«Կենդանու վատ սնվելն է թերեւս պատճառը, որ փոքր է երեւում»,- գրում է բրիտանական պարբերականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը տեղափոխել է արդեն նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող արջերին։  Արդեն տեղափոխվել է երկու արջ։ 

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ,2 սիրամարգ և այլ հավազգիներ։

Տպել
Ամենաշատ