News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, սակայն անհրաժեշտ է պայքարել նման երեւույթների դեմ, որպեսզի Մանվել Գրիգորյաններ այլեւս գոյություն չունենան: Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության վերջերս տեղի ունեցած սկանդալային բացահայտումները:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ղեկավարած «Երկրապահ» կամավորական միությանը, ապա, ըստ Պողոսյանի, այն պետք է վերափոխվի եւ դառնա մի կառույց, որի դրական նշանակությունն իր վրա կկարողանա զգալ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Ընդ որում, նա շեշտեց, որ նախկինում մարդիկ, ովքեր դառնում էին այս կազմակերպության անդամ, ժամանակի հետ սկսում էին իրենց առանձնահատուկ համարել, որոշակի առավելություն էին զգում եւ իրենց թույլ էին տալիս անել, ինչ ուզում էին: «Գայթակղությունը մեծ էր, եւ մարդիկ չդիմացան: Նրանք հերոսներ էին, մի քիչ հարստացան, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- դժգոհեց ՀԿ ղեկավարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է իր առանձնատանը անօրինական զենք եւ զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հետագայում ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ էր ներկայացրել. պարզվել էր, որ Գրիգորյանը կասկածվում է նաեւ 2016 թվականին ապրիլյան մարտական գործողությունների օրերին զինծառայողներին դպրոցականների կողմից ուղարկված օգնությունը յուրացնելու համար: ԱԱԾ-ն այս փաստը հաստատող տեսանյութ էր հրապարակել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ