News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 21-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 2 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով:

Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, հետեւաբար ավելացնելու ոչինչ չունի:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձավ երեկվա միջոդեպին, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը տվել էր իր անունը՝ ասելով, որ հանձնաժողովում «Ելք»-ի ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկել, իսկ ԱԺ նիստում՝ կողմ: «Մենք ախր այդ հանձնաժողովում մարդ էլ չունենք: Քանի որ այդ պահին հնարավորություն չկար պատասխանելու, հիմա ասում եմ, որ նման բան չի եղել, թող մեր գործընկերը ապատեղեկատվություն չտարածի: Փոխանակ հերքի ասածը, դեռ ասում է՝ ինձ մի խանգարեք»,-ասաց Մարուքյանը:

Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց. «Իմ ասածը վերաբերում էր կառավարությունը կազմող ուժերին, որոնք ձեռնպահ են քվեարկել: Մամուլում այդպիսի բաներ լինում են: Մի առիթով էլ ինձ վերագրում էին, թե կարտոշկի ու մսի անուն եմ տվել: Ես նման բան չեմ արել, եթե արած էլ լինեի, անպայման ներողություն կխնդրեի: Ես չեմ ասել նման բան, ինչու պետք է արդարանամ, բայց ամբողջ հանրությունը դրա մասին է խոսում»:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իրենք միշտ դեմ են արտահայտվել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը. «Հիմա էլ մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, բայց նոր նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն անձանց համար, որոնք վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ կքվեարկենք նախագծին կողմ՝ պայմանով, որ կուտակային պարտադիր բաղադրիչը ընդհանրապես հանելու համար»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ն օրինագծին ձեռնպահ է քվեարկելու. «Այս օրինագիծը նախկինի հետ համեմատած բարելավում է նախատեսում, բայց չի լուծում կարեւորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ: Դա խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խաթանում է իրավունքը անձի սեփականության եւ ստիպում է մարդուն այսօրվա հարցերը չլուծած փող հետ գցել վաղվա համար»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ թեեւ ժամանակին դեմ են եղել, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ կողմ են քվեարկելու եւ քննարկումները այս հարցում դեռ շարունակվելու են:

Հիշեցնենք, որ այս օրինագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցել են անդառնալիության կետը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Բացի այդ, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Նշենք, որ գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ