News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից որոշ ապրանքների համար Եվրոպական միության կողիմց սահմանված պատժամիջոցային մաքսատուրքերը հունիսի 22-ի գիշերը մտել են ուժի մեջ, փոխանցում է DW-ն:

Այս կերպ Եվրամիությունն արձագանքեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Եվրոպայից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքեի սահմանման մասին: ԱՄՆ մաքատուրքրը ուժի մեջ են մտել հունիսի 1-ի գիշերը եւ կազմել են 25 տոկոս պողպատե արտադրանքի եւ 10 տոկոս ալյումինի համար: Դրանք տարածվում են Եվրոպայից ներմուծվող 6.4 միլիարդ եվրոյի ապրանքների վրա:

Եվրոպական միության պատասխան մաքսատուրքերը վերաբերում են Միացյալ նահանգներից մի շարք ապրանքների, այդ թվում` պողպատե արտադրանքի, վիսկիի, գետնանուշի կարագի, Harley Davidson մոտոցիկլետների եւ Levi's ջինսերի ներմուծմանբը: Դրանց ընդհանուր գումարը 2.8 միլիարդ եվրո է կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ