News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Երբ մենք այցելեցինք Ամուլսարի հանքի տեղանք, պարզեցինք, որ հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունն արդեն ընդունում էր թթվային դրենաժի հնարավորությունը, ինչը վտանգավոր ռիսկեր է պարունակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից Էնն Մաեստը:

Նա նշեց, որ երբ այցելել են հանքավայր, իրենց համար նոր բաներ են պարզել, որոնք չեն իմացել. Մասնավորապես, թթվային դրենաժի մասին սկզբում խոսք չի եղել. «Լիդիանը» ընդունում է, որ այդտեղ կա թթվային դրենաժի հնարավորություն, այդուհանդերձ մեր մոտեցումները շարունակում են մնալ տարբեր: Մենք շարունակում ենք ունենալ մտահոգությունը, որ թթվային դրենաժի հնարավորությունը մեծ է եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու:

Մենք համարում ենք, որ այս փոփոխությունները պետք է ներկայացվեն Հայաստանի կառավարությանը, ուսումնասիրվեն, եւ նոր շարունակվի ծրագրի արդյունահանման մասը: «Լիդիանից» մեզ տեղեկացրին, որ թթվային դրենաժի հետ կապված իրենք վերագնահատում են իրականացրել, մասնակիորեն դա պայմանավորված է եղել մեր գնահատումներով: Փաստը, որ նոր գնահատում են իրականացնում, նշանակում է՝ ընդունում են, որ նախկին գնահատականները բավարար ու ադեկվատ չեն եղել»,-ասաց Էնն Մաեսթը՝ հավելելով, որ »Լիդիան»-ի կողմից կիրառվող մոտեցումները փորձարկված չեն եւ չեն համապատասխանում միջազգային պրակտիկային:

«Քանի որ տեղանքը շատ զգայուն է, կարեւոր է, որ մեթոդները լինեն ապացուցված: Մենք այսպիսի հավաստիացում չենք ստանում «Լիդիանի» նոր մոտեցումների էքսպերիմենտալ բնույթի պատճառով: Մեր եզրահանգումն այն է, որ «Ամուլսարի» տարածքում ապարների մեծ մասն արտադրելու է թթվային դրենաժ:

«Լիդիանը» նախատեսում է քիմիական նյութեր ավելացնել եւ թթվային դրենաժը կանխել մի տարածքում, որը դատարկ ապարների թափոնակույտի միայն մի փոքր հատվածն է»,-ասաց նա՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն պրակտիկան մաքրման կայան կառուցելն է, ինչը «Լիդիանը» չի անում:

Գիտնականը նշեց, որ քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տևելու, այդ կայանը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչև փակումը, այլև շահագործումից հետո ևս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

Իր հերթին ամերիկահայ Հարութ Բրոնոզյանն էլ նշեց, որ հանքը շահագործող ընկերությունը չունի հանքարդունաբերության փորձառություն, երկրորդ՝ տարածքը, որտեղ ծրագիրն իրականացվում է, գտնվում է երկու խոշոր ջրամբարի արդյունքում, որից սկիզբ են առնում երեք կարեւոր գետեր. «Ես հասկացա, որ սա կարող է ջրերի համար ռիսկային ծրագիր լինել»:

Տպել