News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը հանդիսանում է Երեւանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանը, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։

Կատարվում է քննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ