News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում է գյուղացիների բողոքի ակցիան՝ ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Այս պահին Արշալույս համայնքում  բնակիչները շարունակում են փակ պահել միջհամայնքային, ինչպես նաեւ գյուղ մտնող բոլոր ճանապարհները:

Գյուղացիները հայտարարել են, որ անհնազանդության գործողությունները չեն դադարեցնի, միչեւ Զարզանդ Գրիգորյանը հրաժարական չտա: Նրանք պնդում են, որ Գրիգորյանը տարիներ շարունակ ահաբեկել է գյուղացիներին, խլել նրանց ունեցվածքը. «Մանվել, Հրանտ եւ  Զարզանդ Գրիգորյանները երեքով ավելի շատ սեփականություն ունեն գյուղում, քան բոլոր բնակիչներս միասին, գյուղում ինչքան խանութ կա, իրենցն է: Մենք ժողովրդավար ձեւով հորդորում ենք, որ հեռանա, բայց արածների համար էլ հաշվետվություն տա, թալանածը հետ տա»,-հայտարարել են գյուղացիները:

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Ավելի վաղ մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարը նշել է, որ պատրաստվում է հունիսի 26-ին հանդիպել ցուցարարնեի հետ եւ քննարկել խնդիրը: Զարզանդ Գրիգորյանը համայնքը ղեկավարում է 2008 թվականից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ