News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներին ԶԼՄ-ներում իրենց քարոզարշավներն իրականացնելու համար հավասար պայմաններ չեն տրամադրվել, միջազգային դիտորդները չեն ստացել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընտրողների մասնակցությունը մենք որպես դրական պահ ենք գնահատում, այդպիսով նրանք քաղաքացիական հասունություն են ցուցաբերել: Սակայն ընտրությունների օրն ընտրական քարոզարշավի միայն մի մասն է, որը սկսվել է այն պահից, երբ հայտարարվել է ընտրությունների մասին: Թեկնածուներին լրատվամիջոցներում իրենց քարոզարշավներն իրականացնելու համար հավասար պայմաններ չեն տրամադրվել… Եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկներն առանց կնիքի են հաշվել, ընտրատեղամասերում ոստիկանների մեծ թվաքանակը եւս բացասական կողմ է»,- ասել է ընտրություններին ԵԽԽՎ առաքելության ներկայացուցիչ Օլենա Սոտնիկը:

«Չնայած ընտրությունները լիովին արդար չէին, ընտրողներն իրենց ընտրությունը գիտակցաբար կատարելու հնարավորություն ունեին: Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել հասարակական կազմակերպությունների հետ: Մենք սպասում էինք, որ մեզ ավելի շատ կօգնեն եւ տեղեկատվություն կտրամադրեն: Մի քանի տեղամասերի տեղափոխումն եւ միացումը խոչընդոտել են մի շարք ընտրողների քվեարկությանը: Մենք քննադատորեն ենք գնահատում նաեւ այն փաստը, որ ընտրությունների ընթացքում գործել է արտակարգ դրության ռեժիմը»,- ասել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ