News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացել է Պենտագոնի ղեկավար  Ջիմ Մաթիսի վրա եւ այժմ ավելի հաճախ է ռազմական հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնում, հաղորդում է NBC-ը` վկայակոչելով աղբյուրներին:

Իրանի հետ գործարքից դուրս գալու, Հարավային Կորեայի հետ ռազմական զորավարժությունների կասեցման եւ նոր ռազմական ստորաբաժանում ստեղծելու մասին Թրամփի որոշումը Մաթիսին ստիպում են ամեն ինչ անել դիմակայելու համար:

Դժգոհ լինելով Պենտագոնի դանդաղկոտությունից՝ Թրամփը դեռ արհամարհում է Մաթիսին եւ գործ իր ձեռքն է վերցնում: Թրամփը պահանջում է, որ Ազգային գվարդիան պաշտպանի սահմանը միգրանտների ներթափանցումից, ինչին դեմ է արտահայտվել Մաթիսը, սակայն հանրային ելույթներում նա իրեն  անվստահ է պահել:

 «Մաթիսը չէր զգում, որ առաքելությունը հստակ որոշված է», - ասել է Սպիտակ տան ավագ աշխատակիցը:

Պենտագոնի մամուլի քարտուղարը NBC-ին ասել է, որ «հիմարություն է» պնդել, որ Մաթիսը տեղյակ չէր ռազմական քաղաքականության վերաբերյալ  Թրամփի ընդունած հիմնական որոշումների մասին, սակայն Պենտագոնի եւ Սպիտակ տան հայտարարություններում հակասություններ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ