Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
Այս պահին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաեւ Լեհաստանը: