News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա ապրիլից Ադրբեջանը լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղակայում Արցախի հետ շփման գծում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանը, սակայն, չպետք է պատրանքներով սնվի: Եվ Ադրբեջանում պետք է իմանան՝ մենք կպաշտպանվենք մինչեւ վերջ, ցանկացած մեթոդներով, մինչեւ արյան վերջին կաթիլը՝ մեր եւ ադրբեջանական: Նրանց հրահրած պատերազմը ճակատագրական կլինի: Մենք պատերազմ չենք ցանկանում: Եվ մենք համոզված ենք, որ նորմալ չէ երեխաների, ծերունիների, կանանց մահը ցանկանալ միայն այն պատճառով, որ նրանք ուրիշ ազգության են պատկանում: Մենք չենք ցանկանում ադրբեջանցիներին սպանել, չենք ցանկանում նրանց պետությունը ոչնչացնել, սակայն մենք մեր երկիրը կպաշտպանենք, եւ կա անցած տարիների փորձը, թե ինչով են ավարտվել Բաքվի պատրանքները»,- շեշտեց Բաբայանը:

Միաժամանակ, նա հիշեցրեց, որ պատերազմում չի կարող հաղթել միայն բանակը՝ ամուր թիկունք է անհրաժեշտ: «Մեր դեպքում դա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի եռամիասնությունն է: Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են խախտել եռամիասնությունը: Բայց դա անհեռանկարային է: Չնայած ամեն ինչին, ժողովուրդն իմաստուն է: Եվ եթե Ադրբեջանը նոր պատաերազմ հրահրի, դա կլինի ոչ թե կենաց, այլ մահու պատերազմ: Մեզ համար դա մեր քաղաքների ու գյուղերի, մեր հողի պաշտպանությունն է: Ադրբեջանի համար՝ հավակնությունների հարց: Դրանք անհամաչափ հասկացություններ են, եւ այն նոր պարտություն է խոստանում չափն անցած հակառակորդին: Այլ ճանապարհ չկա»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ