News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախիջեւանում մեկ տարուց ավելի է՝ իրավիճակը հանգիստ չի, տեղի են ունենում շատ լուրջ, խորքային  գործողություններ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Նախիջեւանում իրավիճակն իսկապես սրվել է, բայց այնտեղ մի տարուց ավելի է՝ իրավիճակը հանգիստ չի, տեղի են ունենում շատ լուրջ, խորքային  գործողություններ, միլիտարիզացիա, ինչպես նաեւ անեքսիա Թուրքիայի կողմից, որովհետեւ խախտվում են բոլոր գոյություն ունեցող պայմանագրերը եւ պայմանավորվածությունները»,–շեշտեց նա։

Արման Նավասարդյանը ողջունեց ՀՀ ԶՈՒ կողմից հակահարվածը Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական գործողություններին. «Հրաժարվել դիվանագիտական հնարավոր միջոցներից մենք՝ դիվանագետներս, իրավունք չունենք, բայց գալիս է մի պահ, երբ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները։ Ռազմական գործողությունները, որ եղան ես ողջունում եմ, որովհետեւ մենք գործ ունենք մի «ֆիգուրանտի» հետ (նկատի ունեմ Ալիեւին), որը բացի ամեն ինչից պարզապես չի ուզում այլ կերպ հասկանալ դիմացինին, քան ուժի դիրքերից»։

Դիվանագետի խոսքով, պետք է հնարավորինն անել, որպեսզի մեծ ռազմական, պատերազմական գործողություններ չլինեն, այնուամենայնիվ, նրա կարծիքով, կլինեն լոկալ բախումներ. «Եթե ավելի սրվի իրադրությունը, կլինեն փոխհրաձգություններ, բայց մեծ, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ես գրեթե բացառում եմ, քանի որ դա կախված է ոչ միայն Հայաստանից ու Ադրբեջանից, այլ այն աշխարհաքաղաքական ուժերից, որոնք այստեղ մեծ նշանակություն եւ դեր ունեն։ Չնայած, պրակտիկայում լինում է, որ կրակում են շատ լայնամասշտաբ, հետո նոր այդ նույն ֆիգուրանտները սկսվում են խառնվել եւ իրենց խոսքն ասել»։

Անդրադառնալով Ադրբեջանում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հայտարարություններին նա նեց, որ Դուգինի հայտարարության մեջ վտանգավոր տարրեր կային. «Նա հայտարարում է, որ Հայաստանը դարձել է «ամերիկյան ադեպտ, տարածք», Հայաստանում եղածը «մայդան» էր, սրանով մենք կորցնում ենք Հայաստան–Իրան սահմանի նկատմամբ հնարավոր հսկողությունը, այդ դեպքում մեր հույսը մնում է Ադրբեջանը»։

Արման Նավասարդյանի կարծիքով, դրսից ավելի շատ ուժեր ամեն ինչ անում են Հայաստանին ու Ռուսաստանին առճակատելու համար։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ