News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի երկրորդ նիստը:

Առաջին նիստում իրենց առաջարկները ներկայացրին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մասնավորապես, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ խմբաքանակներ, որը թույլ կտա խուսափել «կարուսել»-ից: նաեւ առաջարկում է տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը կատարել միայն ID քարտերով, այսինքն բոլորին զանգվածաբար ID քարտեր բաժանել:

ՀՀԿ-ն առաջարկում է նաեւ քվեարկել ոչ թե ձեռքով, այլ հատուկ սարքերի միջոցով՝ «թաչ-սքրինի» մեխանիզմով, ինչը լրացուցիչ ծախսերի հետ է կապված:

ՀՅԴ-ն իր հերթին առաջարկում է ընտրություններն անցկացնել բաց համամասնական ցուցակներով, ձեւավորել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ, կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմի նվազեցնել մինչեւ մանդատների ընդհանուր թվի 3/5-ը,. որպեսզի ոչ մի կուսակցություն չունենա 60 տոկոսից ավելի մանդատ:

ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծել, ինչպես նաեւ քաղաքական նպատակով բարեգործությունը բացառելու համար արգելել, որ եթե կա «Պողոս Պողոսյան» անունով հիմնադրամ, նույն անունով կուսակցություն կամ դաշինք մասնակցի ընտրություններին:

Նշենք, որ ԱԺ-ում գործող այս աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական 4 ուժերը, յուրաքանչյուրը 3 ներկայացուցչով:

Բացի այս աշխատանքային խումբը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է անցկացրել: Մասնավորապես, այս հանձնաժողովում որոշվել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոսավոց համամասնական փակ ցուցակներով, բացի այդ, առաջարկվել է անցողիկ շեմը նվազեցնել մեկ տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ