News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար քրեական պատասխանատվության է կանչվել Վրաստանի քաղաքացի։ Խոսքը 2016-ին Լեռնային Ղաաբաղում տեղի ունեցած զինված  բախումների ժամանակ սոցցանցում հրապարակված կոչի մասին է։ Ըստ գործի նյութերի, անձը, որին մեղադրում են ահաբեկչության հրապարակային կոչի մեջ, Վրաստանի քաղաքացի է ։Չնայած  գործի գաղտնիությանը, «ԻնտերպրեսՆյուս»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ։

Ըստ աղբյուրի՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մեղադրյալը «Ֆեյսբուքում» Վրաստանում ապրող ադրբեջանցիներին կոչ էր արել հավաքվել Հայաստանի դեսպանատան մոտ։ Ըստ գործի նյութերի՝ գրառման մեջ մեղադրյալը նաեւ գրել էր այն մասին, որ պետք է այրել Հայաստանի դրոշը, ներխուժել հայկական դեսպանատան շենք ու պատանդ վերցնել դեսպանին։

Կոչը չէր իրականացվել, սակայն այդ կոչի հեղինակի դեմ քրեական հետապնդում է սկսվել մոտ  2 տարի անց։ Այդ ժամանակահատվածում քննությունը պաշտոնական պատասխանների էր սպասում, այդ թվում «Ֆեյսբուքից», որոնք պետք է հաստատեին, որ գրառման հեղինակն իրոք այն մարդն է, որի դեմ մտադիր էին քրեական հետապնդում սկսել։

Պաշտոնական մեղադրանք առաջադրելուց հետո որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։ Հիմա դատարանում ընթանում  է գործի քննությունը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ