News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը հորդորել է խորհրդարանում ապահովել կանանց 40 տոկոս մասնակցություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում նշեց Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ թեեւ գործող կարգավորման համաձայն համամասնական ցուցակի ամեն չորրորդը պետք է լինի կին, սակայն տարածքային ընտրակարգի հետեւանքով ներկայումս ԱԺ-ում կանայք 25 տոկոսի փոխարեն 18 տոկոս են կազմում:

Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանում կանանց մասնակցության քվոտան այնպիսին պետք է լինի, որ հասարակությունը տեսնի՝ կանայք քաղաքականութամբ զբաղվոմ են, եւ դա նորմալ է, լավ  է. «Բայց չեմ կարծում, որ պետք է լինի շատ բարձր, ինչը չափազանց արհեստական կդիտվի: Եթե մենք քվոտան շատ բարձր սահմանենք, կա մտավախություն, որ կանանց միջեւ մրցակցությունը ցածր մակարդակի կիջնի կուսակցության ներսում, եւ խորհրդարան անցած կանանց որակը, որպես քաղաքական գործիչների, ցածր կլինի»,-ասաց նա:

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի «Կինը եւ քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակին իրենք կողմնակից են եղել ԱԺ-ում կանանց 30 տոկոս ներկայությանը, սակայն հիմա իրավիճակ է փոխվել եւ առաջարկում են այդ հարաբերակցությունը սահմանել 40/60:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ հեղափոխության ընթացքում կանայք մեծ մասնակցություն են ունեցել, դրանով ցույց տալով, որ կարող են քաղաքականության մեջ իրենց տեղն ունենալ. Նա հանձնաժողովին փոխանցեց իրենց առաջարկների փաթեթը, որտեղ առաջարկներից մեկը վերաբերում էր 50/50 համամասնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ