Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ:
ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, Անդրկովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: