News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը կողմ է կայունությանը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»: Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գրիգորյանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջազգային, տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

«Զրուցակիցները նշել են ռուս-հայկական համագործակցության եւ ռազմավարական գործընկերության բարձր դինամիկան, բարձր եւ ամենաբարձր մակարդակներում երկկողմ երկխոսության, ինչպես նաեւ նախարարությունների եւ գերատեսչությունների միջեւ շփումների վստահելի եւ կառուցողական բնույթը»,- նշվում է հայտարարության մեջ:

Պատրուշեւը եւ Գրիգորյանը համաձայնել են Ռուսաստանի եւ Հայաստանի Անվտանգության խորհուրդների ապարատների գծով համագործակցության՝ 2019-2020 թվականների ծրագիր նախապատրաստել եւ հաստատել այն նոյեմբերին Մոսկվայում նախատեսված ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների վեցերորդ հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ