News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, ինչը, ըստ փոխվարչապետի, վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլև ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարևորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունից զատ փորձագիտական ներուժ ստանալն ու կուտակված փորձի փոխանակումը: Փոխվարչապետի համոզմամբ՝ շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսներն արդյունավետ հնարավոր չէ օգտագործել, եթե չկա զուգահեռ փորձագիտական համագործակցություն և տեղեկատվության փոխանակում:

«Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային: Ակնհայտ է, որ միայն արդյունավետ օգտագործված միջոցներն են նպաստում տնտեսության զարգացմանը և սոցիալական վերելակի աշխատանքին»,-ասել է փոխվարչապետ Գրիգորյանը:

Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը փոխվարչապետին ներկայացրել է ԱԶԲ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու բանկի հետագա գործունեության բարելավմանն ուղղված գաղափարները: Սյուրկանի Կասիմը նշել է, որ ԱԶԲ-ն այժմ գտնվում է փոխակերպման գործընթացում և պարզապես վարկատուից վերածվում է գիտելիքահեն վարկատուի: Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում երկրների կայուն զարգացման համար վարկերի հետ մեկտեղ պետք է տրամադրել գիտելիք և ավելացնել ծրագրերի կառավարման ընթացքում գիտելիքի բաղադրիչը: Այս առումով, ըստ Սյուրկանի Կասիմի, ԱԶԲ-ն բարելավում է գիտելիք տրամադրելու իր հարթակները և աշխատանքներ իրականացնում անձնակազմի կատարելագործման ուղղությամբ: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանում ԱԶԲ գրասենյակի գործունեությունն ու կարևորել կառավարության հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ երկրի զարգացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ