News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն ձկները՝ կետանման շնաձկները, ակտիվորեն ճանապարհորդում են ջրում՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր: Սակայն գիտնականները նկատել են, որ աշխարհում մոտ 20 վայր կա, որտեղ նրանք նախընտրում են հավաքվել մինչեւ 50 շնաձկով: Երկար ժամանակ փորձագետները չգիտեին, թե ինչու են շնաձկները նախընտրում Ավստրալիայի, Բելիզի, Մելդիվի եւ Մեքսիկայի կոնկրետ ափերը, հաղորդում է «Մոյա Պլանետա»-ն՝ վկայակոչելով  ScienceAlert-ը:

Սալֆորդի եւ Յորքի համալսարանների մասնագետները համեմատել են կետանման շնաձիների հանդիպման հայտնի վայրերի խորքային ցուցանիշները, տեղեկացնում է ScienceAlert-ը:

Պարզվել է, որ այդ բոլոր վայրերը նման առանձնահատկություններ ունեն՝ կտրուկ ժայռերի կողքին գտնվող առափնյա ծանծաղուտները (տատանումները՝ 200-ից մինչեւ 1000 մ): Այսպիսի վայրերի ընտրության համար շնաձկները երկու հիմնական պատճառ ունեն. դրանք հարուստ են սննդով եւ պլանկտոնով, դրանցում տաք է եւ կարելի է տաքանալ խորքերը սուզվելուց հետո, որտեղ ջուրը շատ սառն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ