News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունում դեռ որոշում չունեն՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու կառաջադրեն խմբակցությունից, թե՞ արտահերթ ընտրություններ կանցկացնեն: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու հարցն էլ քննարկման առարկա է: Նրա խոսքով՝ եթե արտահերթ ընտրությունների որոշում ընդունեն, ուրեմն ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին:

««Ելք» դաշինքում եւ խմբակցությունում դեռեւս որեւէ քննարկում չկա: Երեք օրվա ընթացքում պետք է ավագանու նիստում ներկայացվի քաղաքապետի հրաժարականը: Մենք մասնակցելու ենք նիստին: Բնականաբար՝ մեր խմբակցությունում քաղաքապետի թեկնածուներ կան, բայց կառաջադրենք, թե՞ ոչ, կորոշենք քննարկման արդյունքում»,- ասաց Խաժակյանը:

Նշենք, որ եթե գործող ավագանուց թեկնածու չառաջադրվի կամ առաջադրված թեկնածուն բավարար ձայներ չստանա, ապա, կառավարության որոշմամբ, ավագանու լիազորությունների ժամկետը կկրճատվի եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն:

Դավիթ Խաժակյանը դժվարացավ ասել՝ ո՞ր տարբերակի վրա կանգ կառնեն. «Այս պահին պետք է քննարկվի Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների նպատակահարմարության հարցը»,- ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը:

Տպել
Ամենաշատ