News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 10-ի առավոտյան, ոստիկանությունը ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան տարածքը՝ այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից։

Նախաձեռնության անդամները հրաժարվում էին հեռանալ,   քանի դեռ Ամենայն Հայոց կաթողիկոսը  Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել։

Ոստիկանությունը նաեւ ազատեց տարածքը վրաններից եւ ցուցարարների այլ իրերից։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Եթե այս ամենի հետեւում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, նա մեծ սխալ է գործում: կոչ եմ անում դատապարտել այս այս բռնարարքը»:

Ավելի վաղ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ