News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արժութային շուկայում խնդիրները նոր թափ են ստանում, որի պատճառը դարձյալ պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Մինչ Թուրքիայի նախագահն իր իշխանությունն ամրապնդում է, ներդրողները եւ թրեյդերները ուշադիր հետեւում են, թե նա իր շուրջը ինչ կառավարություն է ձեւավորում, փոխանցում է Vesti-ն:

Շուկայի մասնակիցներին տառացիորեն ցնցել է նշանակումներից մեկը: Էրդողանը ֆինանսների նախարար է նշանակել Բերաթ Ալբայրաքին, էներգետիկայի նախկին նախարարին, որը նաեւ իր փեսան է:

Ալբայրաքը հայտնի է դարձել 2015 թվականին, երբ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներից մեկը նրան մեղադրել էր ԻՊ-ին նավթի մաքսանենգ մատակարարմանը մասնակցելու համար:

Բայց սա դեռ ամենը չէ: Շուկաները, փաստորեն, կրկնակի անակնկալ են ստացել, քանի որ Էրդողանն անսպասելիորեն կառավարության կազմում չի ընդգրկել ներկայիս փոխվարչապետ Մեհմեթ Սիմսեքին, ում երկրում այլ կերպ չէին անվանում, քան «կառավարության տնտեսական թագավոր»:

Այսպիսով, ըստ էության, ֆինանսական բլոկից վերացրել է վերջին մարդուն, որը շուկայում ֆինանսների նախկին նախարար Նաչի Աղբալայի հետ գոնե ինչ-որ վստահություն ուներ:

Նոր կառավարությունում ընդգրկվել է ընդամենը 16 նախարար, ինչը 10-ով քիչ է նախկին կազմից: Առաջին փոխնախագահ է նշանակվել Ֆուաթ Օքթայը՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախկին խորհդականը, պաշտպանության նախարար՝ Թուրքիաի Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, ԱԳ նախարար կմնա Մեւլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ երկրում վերացված է վարչապետի պաշտոնը, իսկ կառավարությունը կղեկավարի նախագահը:

Նախօրեին նաեւ հայտնի է դարձել Կենտրոնական բանկին վերաբերող փոփոխությունների մասին: ԿԲ նախագահն այլեւս չի ընտրվի կառավարության կողմից 5-ամյա ժամկետով, բացի այդ՝ չեղյալ է համարվել դրույթը, որի համաձայն Թուրքիայի ԿԲ ղեկավարը դրամավարկային քաղաքականության կոմիտեում կարող էր քվեարկել այս կամ այն մարդու նշանակման օգտին:

Շուկային այս վերադասավորումներն ակնհայտորեն դուր չեն եկել, դրանք ընկալվել են որպես խնամիություն եւ հակաշուկայական պահվածք: Լիրան զգալիորեն էժանացել է: Ի դեպ, 2016 թվականից հետո, երբ երկրում պետական հեղաշրջման փորձ կատարվեց, սա լիրայի ամենամեծ անկումն է: Այսպիսով, ներդրողներն իրենց հիասթափությունն են հայտնել, որ Էրդողանը ոչ միայն իր իշխանությունն ամրապնդել է, այլեւ պատրաստվում է իր ենթակայության ներքո վերցնել տնտեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ