News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես արժանավայել կյանքով եմ ապրել, ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետռ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմաբկցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարտի նախկին մարզպետի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին:

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ նորից մի անգամ կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, եւ իմ ամբողջ աշխատանքային ուղին  անց է կացել շատ մաքուր, անբիծ, նորմալ: Ես զբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ է, իսկ էս ամե տեսակի զրպարտությունները, փորձերն ինչ-որ  իրենց բերել դնել համադել մի մարդու կողքին, որի արժանիքն իրենք չունեն, ես դա թույլ չեմ տալու, քննության ընթացքում կտեսնեք»,-ասաց պատգամավորը:

Լրագրողի դիտարկմանը, թե պատգամավորն էլ հսկայական կարողություն ունի,պատգամավորը հակադարձեց, թե ինչ կարողություն որ ունի, դրա համար ունի համապատասխան բացատրություն եւ արդարացում:

«Ցանկացած մարդ Հայաստանի քաղաքացի իրավունք ունի ունենալ սեփականություն, Սահմանադրությունը կարդացեք: Ես կխոսեմ սեփականություն ունենալու տեսանկյունից եւ կհիմնավորեմ»,- ասաց նա:

Ճշգրտող հարցին, թե պատգամավորը եւս ունի բենզալցակայաներ, բիզնեսներ, պատգամավորն ասաց, որ դրանք հերյուրանքներ են:

«Հերյուրանքներ են դրանք, ես Ձեզ ոնց բացատրեմ, ժողովուրդ ես մաքուր մարդ եմ, եւ  մաքուր եմ ապրել, իմ խիղճը հագիստ է:  Միշտ հիշեք՝ որեւէիցե օրենքի առջեւ պատասխան  տալու խնդիր ես չունեմ եւ չեմ ունենալու, որովհետեւ ես մաքուր եմ ապրել եւ իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ: Գնացեք  ծննդավայր՝ Արտաշատ եւ հարցրեք՝ ով ովա, ձեզ բոլորը կբացատրեն»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու է պատգամավորը միայն հիմա դիմում իրավապահ մարմիններին, Ալիկ Սարգսյանն ասաց, որ չգիտի, միայն հիմա է հասկացել է, որ  լուրջ է ամեն ինչը:

«Վարկաբեկելու խնդիր ունեն մարդիկ  եւ պարզ հայտարաում են, որ ես կորցելու ոչինչ չունեմ, իրեն ավելի լավ է վարկաբեկեմ, իշխանություն է փոխվել: Դիմողը շատ փոքրիկ անձնավորություն չի, չգիտեմ ինչ է՝ միաբջիջ  մի մարդ է, որ ինձ փորձի վարկաբեկի, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի, ոչ մեկ էս երկրում տենց բան չի կարա անի, հագիստ եղեք»,- լրագրողներին ասաց Ալիկ Սարգսյանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետական  խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Հովակիմյանը այս տարիներին մշտապես բողոքել է Սարգսյանից`նրան համարելով իր անհաջողությունների գխավոր մեղավորը, իսկ հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը,  որոշել է  վրեժխնդիր լինել Սարգսյանից:

Տպել
Ամենաշատ