News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Որքանով է համադրելի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներն ու մարդկանց աշխատավարձը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ո՞ր մասն էր այդ տուգանքների անհուսալի: Մարդիկ կա՞ն, որ չեն աշխատում, գույք չունեն, չեն կարող վճարել: Չե՞ք կարծում, որ այս ամենն առաջացել է՝ հաշվի առնելով միջին աշխատավարձերի մակարդակը: Տուգանքները աշխատավարձերի համեմատ բարձր են, պետք է արմատապես վերանայել»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ոլորտում լրջագույն բարեփոխումներ են պատրաստվում, սկսած համադրելի տուգանքներից մինչեւ ավելի խիստ տուգանքների կիրառում. «Որոշակի սղագրումներ կան, ուսումնասիրում ենք: Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ կան. մի տեղ ցածր է, մի տեղ խիստ ու ծանր են: Ճշգրիտ տվյալներ ներկայացնել հնարավոր չէ, ռեգիստր չի վարվել: Հետագայում ճշգրիտ վիճակագրություն վարելու համար եւս մենք կարիք ունենք զրոյացնելու վիճակը, որ կարողանանք կառավարել: Նաեւ այդ նպատակն է հետապնդում այս օրինագիծը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ