News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, «Սասնա ծռերի» անդամ Մխիթար Ավետիսյանի պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց:

Ավետիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց` որ նրա համար  անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը

Պատգամավորները հրավիրվեցին դատարան` անձամբ հաստատելու երաշխավորությունը։ Դրանից հետո միայն մեղադրող կողմը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի:

Նշենք, որ այսօր պետք է շարունակվեր տուժողների հարցաքննությունը, սակայն նրանք դատարան չէին ներկայացել:

Այս գործով ամբաստանյալներն են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ