News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից դրական տեղաշարժ ակնկալելու համար պետք է լինեն նախադրյալներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ պետք է հիշել, որ բանակցություններն ընթանում են 2 հարթություններում։

«Առաջին հարթությունը՝ փորձել առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում։ Անզեն աչքով երեւում է, որ այս պարագայում այդ ուղղությամբ առաջընթաց սպասելն անհնար է՝ դատելով միայն Բաքվի գործողություններից»

Շ. Քոչարյանի խոսքով՝ երկրորդ հարթությունը՝ թույլ չտալն է, որ վերսկսվեն ռազմական գործողությունները. «Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից հետո շեշտադրումը հենց դրա վրա է։ Իրականում, հակառակ այն պարտավորությունների, որ ստանձնեց Ադրբեջանը, չի կատարում միջազգային պարտավորությունները։ Չի կատարում դեռեւս 1995 թվականի եռակողմ համաձայնագորով ստանձնած պարտավորությունները։ Շատ կարեւոր է, որը վերաբերում է կայունության պահպանմանը, կարողանանք այդ ուղղությամբ առաջ շարժվել»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալի համոզմամբ՝ համանախագահները շատ լավ հասկանում են, որ այդ 2 հարթությունը  սերտ կապված են։

«Վիեննայում հենց դրա մասին է խոսվում՝ քանի դեռ կողմերի միջեւ չկա վստահություն, բանակցություններում առաջընթաց չի կարող լինել։ Իսկ վստահության համար նվազագույն հենքը այն է, որ կողմերը առնվազն չկրակեն»,–եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ