News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բաքուն դիմակայում է բանակցություններին Արցախի մասնակցությանը, քանի որ չի ցանկանում բանակցություններում առաջընթաց տեսնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Եթե բանակցային գործընթացում մենք չենք ակնկալում առաջընթաց, ապա վերադառնում ենք Արցախի մասնակցությանը: Խնդիրը հետեւյալն է. ցանկանո՞ւմ է Բաքուն առաջընթաց, թե՞ ոչ»,- շեշտեց նա։

Քոչարյանի համոզմամբ՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանը դիմակայում է բանակցություններին Արցախի մասնակցությանը, վկայում է այն մասին, որ նա առաջընթաց չի ցանկանում. «Հայտնի է, որ երբ Բաքուն առաջընթաց է ցանկանում, անմիջապես բանակցում է Ստեփանակերտի հետ։ Դրա վկայությունը 1994 թվականի համաձայնագիրն է»։

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անելիք ունե՞ն այն խնդրում, որ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին, Քոչարյանը հավաստեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց անելիքն անում են, սակայն նրանք պարտադրելու մանդատ չունեն։

«Նրա մանդատը կողմերի դիրքորոշումները մերձեցնելն է եւ թույլ չտալը, որ ռազմական գործողությունները վերսկսեն։ Իսկ եթե առաջընթաց չկա բանակցություններում, մեղավորը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն, այլ Բաքուն»,- եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ