News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պաշտոնապես հաստատել է դաշինքի ուժերի պատրաստակամության մասին նոր նախաձեռնությունը, որը ստացել է «Չորս 30» անվանումը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ, որն ամփոփում էր գագաթաժողովի առաջին օրը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների նիստի արդյունքները, փոխանցում է ՌԲԿ-ն։ Բարձր մակարդակի վրա հանդիպումը անցնում է հուլիսի 11-12-ը ՆԱՏՕ-ի կենտրոնատեղիում,Բրյուսելում։

Նոր նախաձեռնության համաձայն՝ ՆԱՏՕ-ն մտադիր է մինչեւ 2020 թ․ ստեղծել 30 մեխանիզացված գումարտակ,  30 մարտանավ, ու 30 օդային էսկադրիալիա, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն տեղակայման 30 օրվա ընթացքում։

Նախաձեռնությունն անհրաժեշտ է՝  ապահովելու համար արագ արձագանքում ու դաշինքի ուժերի մոբիլիզացում «ճգնաժամի, ՆԱՏՕ-ի տարածք ներխուժման ակտիվ սպառնալիքի կամ հակամարտության առաջացման դեպքում» , բացատրել է լրագրողներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը։ Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակների դեպքում այդ ուժերը կարող են ներգրավվել դաշինքի բոլոր երկրներից ՝ Մերձբալթյան տարածաշրջանում ու Լեհաստանում տեղակայված նատոյական ուժերին աջակցելու համար։ 2016-ին ՆԱՏՕ-ի անդամները պայմանավորվել էին չորս բազմազգ գումարտակ տեղակայել Էստոնիայում , Լիտվայում , Լատվիայում ու Լեհաստանում։ Սակայն բազմազգ գումարտակները չեն կարող անհրաժեշտության դեպքում պաշտպանել ՆԱՏՕ-ի երկրները՝ դրանց սակավաթվության պատճառով, դրանցում ներգրավված է ընդամենը 4 հազար զինվորական։

«Գաղափարն այն է, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պատրաստ լինի ու հնարավորություն ունենա արագ տեղափոխել իր զորքերը»,- բացատրել է Գետեմյուլերը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը չի ենթադրում նոր ուժերի ստեղծում, այդ զորքերն արդեն կան ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։ Նախաձեռնությունը նաեւ չի ենթադրում այդ զորքերի տեղափոխում մերձբալթյան երկրներ ու Լեհաստան, դրանք մշտական հիմունքներով այնտեղ չեն գտնվելու։

Ատլանտյան հրամանատարությունը զբաղվելու է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի միջեւ ծովային ուղիների պաշտպանությամբ։ Այն գտնվելու է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նորֆոլկում։ Երկրորդ հրամանատարությունը աշխատելու է դաշինքի ուժերն ու միջոցների արագ տեղափոխումը Եվրոպայի տարածք ապահովելու, այդ նպատակի համար նորմատիվային- իրավական բազա ստեղծելու , նաեւ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն վերջին չորս տարիներին արդեն ավելի քան 2 մլն եվրո է ներդրել եվրոպական երկրների ենթակառուցվածքում , այդ թվում ծովային տերմինալներում, վառելիքի կոնտեյներում ու թռիչքուղիներում։ Եվրոպական հրամանատարության լոգիստիկայի հարցերով կենտրոնատեղին գտնվում է Գերմանիայում, Ուլմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ